Վիկ Դարչինյան. Ես առաջին իսկ ռաունդից ձգտելու եմ նոկաուտի ենթարկել Մորենոյին

Վիկ Դարչինյան. Ես առաջին իսկ ռաունդից ձգտելու եմ նոկաուտի ենթարկել Մորենոյին

PanARMENIAN.Net - Կալիֆորնիայի Honda կենտրոնում տեղի է ունեցել IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի (Հայաստան) և WBA վարկածով չեմպիոն Անսելմո Մորենոյի (Պանամա) մամլո ասուլիսը: Բռնցքամարտի երեկոն տեղի կունենա դեկտեմբերի 3-ին, առաջինը տեղի կունենա հենց այդ բռնցքամարտիկների մենամարտը:

Դարչինյանն ասել է, որ ուրախ է գտնվել ԱՄՆ-ում և որ դեկտեմբերի 3-ին նա կնվաճի իր հերթական գոտին: «Մորենոն չի ցուցադրում դիտարժան բռնցքամարտ, նա հարվածներ է հասնցում և խուսափում հակառակորդից՝ ցանկանալով, որ ռաունդն ավարտվի: Ես չեմ պատրաստվում հետևել նրա կանոններին և առաջին իսկ ռաունդից ձգտելու եմ նոկաուտի ենթարկել Մորենոյին»,-Դարչինյանի խոսքերն է մեջբերում fightnews.com-ը:

Մորենոն ընդգծել է, որ ուրախ է, որ իր երազանքը կատարվել է՝ նա մենամարտ կանցկացնի ԱՄՆ-ում: «Ես ուրախ կլինեմ մենամարտել աշխարհահռչակ փրոմոութերների ներկայությամբ և բոլորին ցույց կտամ, թե ինչի եմ ընդունակ»:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---