Թուրքիան փորձում է հաշտեցնել Իրանին ու Մեծ Բրիտանիային

Թուրքիան փորձում է հաշտեցնել Իրանին ու Մեծ Բրիտանիային

PanARMENIAN.Net - Իրանի Fars գործակալությունը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն փորձում է հաշտեցնել Իրանին ու Մեծ Բրիտանիային:

Դավութօղլուն հեռաձայնել է Իրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարներին՝ այն հույսով, որ կհաջողվի կանխել երկու երկրների հարաբերությունների վերջնական խզումը:

Բրիտանիան հետ է կանչել իր դեսպանին Թեհրանում և տարհանել է դիվանագիտական անձնակազմին այն բանից հետո, երբ պարսիկ ուսանողների ամբոխոը հարձակվել է և ավերել Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---