Տիգրան Դավթյան. Հայաստանն արդեն սովորել է դիմակայել ճգնաժամին 2 դեկտեմբերի 2011 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում արդեն գրանցվել են աճի դրական միտումներ, Երևանում դեկտեմբերի 2 հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: «Մինչ տարվա ավարտը մնացել է մեկ ամիս, բայց արդեն հիմա կարելի է ասել, որ արդյունքները գոհացնող են»,- ընդգծել է նա: Նախարարի խոսքով, 2011 թ արդյունքներով Հայաստանում սպասվում է ՀՆԱ-ի 5 տոկոս աճ, «քիչ ավելի բարձր քան ծրագրվում է պետբյուջեով»: Այս համատեքստում Տիգրան Դավթյանը հավելել է, որ այդ աճը, հիմնականում պայմանավորված է էկոնոմիկայի իրական սեկտորի ակտիվ աճով: «Տարվա արդյունքներով սպասվում է արդյունաբերության աճ, արտահանման ծավալների աճ 20-25 տոկոսով, ներդրումների ծավալների աճ, զբոսաշրջության ոլորտում արդեն գրանցվել է 13% աճ, աճ կգրանցվի նաև գյուղատնտեսության ոլորտում, անկում է դիտվում միայն շինարարության բնագավառում»,- ասել է նա: Անդրադառնալով արտաքին ռիսկերին՝ նախարարը հույս է հայտնել, որ ղեկավարները ճգնաժամը հաղթահարելու համար ճանապարհներ կգտնեն, «իսկ Հայաստանը արդեն սովորել է դիմակայել դրան՝ ստացած դասերի հաշվին, և այժմ ղեկավարները չեն սպասում, թե երբ այն վրա կհասնի, այլ կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկում»: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |