Ճարտարապետ. Պետությունը շատ լավ գիտի բակերում բարձրահարկերի կառուցման սխալի մասին![]() 2 դեկտեմբերի 2011 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Երկրաշարժի պարագայում գործ ունենք ֆիզիկական պրոցեսի հետ, որի կանխումը հնարավոր չէ։ Հետևաբար, պետք է փորձենք կանխագուշակել և մեղմացմանն ուղղված միջոցառումներ ձեռնարկել։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց սեյսմոլոգ Վլադիմիր Բալասանյանը՝ հավելելով, որ այս խնդիրները լուծելու նպատակ ունի սեյսմիկ շրջանացումը։ Ասուլիսի մյուս բանախոս ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գործակալության պետի տեղակալ Աշխեն Թովմասյանը նշեց, որ դեռևս 1991 թվականից բնակչության հետ տարվում են երկրաշարժի ժամանակ վարքագծի ուսուցման աշխատանքներ, որոնց արդյունավետությունը հնարավոր է որոշել միայն ուժեղ երկրաշարժից հետո։ «Սպիտակի երկրաշարժից հետո մենք պետական մակարդակով դասեր քաղել ենք, բայց մասնավորի մակարդակով՝ ոչ»,- նշեց Աշխեն Թովմասյանը։ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն էլ նշեց, որ Երևանում շինությունների անհարկի խտություն է և երկրաշարժից առավելագույնս պաշտպանված լինելու համար անհրաժեշտ է նորմալ խտություն, բարձրորակ շինարարություն և կարգապահություն. «Սպիտակի երկրաշարժից հետո մեր քաղած միակ դասը եղել է այն, որ հիմա շենքերը կառուցվում են միաձույլ երկաթբետոնից»։ Նա նշեց, որ անհատների մակարդակով կատարվում են կամայական փոփոխություններ, կառուցապատումներ, ինչը նշանակում է, որ այնուամենայնիվ Սպիտակի երկրաշարժից դասեր չենք քաղել։ Երկրաշարժից պաշտպանվածությունը յուրաքանչյուրիս խնդիրը պետք է դառնա։ Խոսելով կետային շինարարության դեմ պայքարի անհրաժեշտության մասին՝ Մկրտիչ Մինասյանը նշեց. «Մենք պայքարում ենք պետության դեմ, որը պարտավոր է այդ ամենն առնել իր հոգածության տակ։ Պետությունը շատ լավ գիտի, որ այդ բակերում անթույլատրելի է նոր բարձրահարկի շինարարությունը»։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |