Կնոջը ծեծելը, նվաստացնելը և հայհոյելը դարձել են հայկական հեռուստասերիալների անբաժան մասը 2 դեկտեմբերի 2011 - 14:58 AMT PanARMENIAN.Net - «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան, հետամուտ լինելով ընտանեկան բռնության դեպքերի նվազեցման և ընտանեկան բռնության մասին մտածողության փոփոխության իր առաքելությանը, ցանկանում է իր լուրջ մտահոգությունն արտահայտել ՀՀ հեռուստաալիքներով շրջանառվող հեռուստասերիալների վերաբերյալ: «Հայտնի է, որ հեռուստատեսությունը ազդեցության ամենահզոր գործիքներից է: Ավելին, հեռուստատեսությունը ներկայումս համարվում է նաև նոր սերնդին դաստիարակող գործոն: Հաշվի առնելով այն փաստը, որ հեռուստատեսությունով շրջանառվող սերիալներն ունեն բավականին մեծ լսարան, իսկ այդ սերիալները դիտողներից շատերը ցանկանում են նմանվել այս կամ այն հերոսին, պահի հրամայական է դարձել անդրադառնալ դրանց բովանդակությանն ու սին գաղափարախոսությանը»,- նշվում է կոալիցիայի տարածած հաղորդագրության մեջ: Ներկայիս հեռուստասերիալները ողողված են բռնություններով, բռնությունը քարոզող դրվագներով ու արտահայտություններով, և բռնության այդ դրսևորումները հիմնականում կիրառվում են կանանց և աղջիկների հանդեպ: Գրեթե բոլոր սերիալներում կնոջ իրավունքները ոտնահարված են, հայ կնոջ կերպարը` ծայրահեղ ցածրացած: Կնոջը ծեծելը, հրապարակայնորեն նվաստացնելը և հայհոյելը դարձել են հայկական հեռուստասերիալների անբաժան ուղեկիցը` դիտող ընտանիքների ներսում նույնատիպ պահվածքը և վարվելակերպը դարձնելով սովորական, չդատապարտվող երևույթ: Հաշվի առնելով վերոնշյալը` «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան կոչ է անում բոլոր հեռուստաընկերություններին և պատկան մարմիններին լուրջ մոտենալ խնդրին և ձեռնարկել համապատասխան քայլեր հեռուստասերիալներում տեղ գտած բռնության երևույթների վերացման ուղղությամբ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |