Բրաուզերների համաշխարհային շուկայում առաջատար է մնում Internet Explorer-ը

Բրաուզերների համաշխարհային շուկայում առաջատար է մնում Internet Explorer-ը

PanARMENIAN.Net - Առաջին անգամ երեք տարվա մեջ Google-ի Chrome վեբ-բրաուզերն առաջ է անցել Firefox-ին՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը որպես ամենաճանաչված բրաուզեր։ Բրաուզերների համաշխարհային շուկայում Chrome-ին պատկանում է շուկայի 25.69%-ը, իսկ Firefox-ին շատ քիչ տարբերությամբ՝ 25.23%-ը։

Այս հաշվարկը կատարել է StatCounter վիճակագրական ընկերությունը, գրում է ReadWriteWeb.com-ը։

Chrome բրաուզերն առաջին անգամ թողարկվել է 2008-ին, իսկ Firefox-ը նրանից 4 տարի ավելի վաղ։ Chrome-ը երեք տարում կարողացավ հասնել ամենաարագ բրաուզերի կարգավիճակին։

Սակայն, իհարկե մինչ օրս առաջատարը բրաուզերների շուկայում շարունակում է մնալ Microsoft-ի Internet Explorer-ը։ Internet Explorer 9-ը այժմ համարվում է ամենաշատ օգտագործվողը Windows 7 օպերացիոն համակարգում։ Կան հազարավոր համակարգիչներ, որ դեռ աշխատում են Windows XP և անգամ օգտագործում են հին Internet Explorer 6 տարբերակը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---