Երկաթուղու համակարգը «ՀԿԵ» ՓԲԸ-ին փոխանցելու մասին կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ կկատարվեն

Երկաթուղու համակարգը «ՀԿԵ» ՓԲԸ-ին փոխանցելու մասին կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ կկատարվեն

PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում այսօր ստորագրվել է Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղիներ» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ համաձայնագրի նախագիծը:

Հայաստանի Հանրապետության անունից համաձայանգրի նախագիծը ստորագրել է Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը, ռուսական կողմից` «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ավագ փոխնախագահ Վալերի Ռեշետնիկովը եւ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Շեւկեթ Շայդուլլինը:

Նշենք, որ համաձայնագրի նախագիծը ստորագրվել է երկօրյա եռակողմ քննարկումների արդյունքում, հայտնում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---