Սահակաշվիլին Իսրայելի խնդրանքով ներում է շնորհել կաշաքռ տալու համար դատապարտված հրեա գործարարներին

Սահակաշվիլին Իսրայելի խնդրանքով ներում է շնորհել կաշաքռ տալու համար դատապարտված հրեա գործարարներին

PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Իսրայելի խնդրանքով ներում է շնորհել կաշառք տալու համար դատապարտված իսրայելցի գործարարներ Ռոնի Ֆուկսին ու Զեև Ֆրենկելին, հայտնում է BBC ռուսական ծառայությունը: «Նախագահն այդ որոշումը կայացրել է Իսրայելի կառավարության խնդրանքով մարդասիրական նկատառումներից ելնելով: Հաշվի է առնվել նաև մեղադրյալների առողջական վիճակը»,-նշել է Վրաստանի նախագահի մամլո քարտուղար Մանանա Մանջգալաձեն:

Վրաստանի դատարանը մեղավոր է ճանաչել իսրայելցի գործարարներին ֆինանսների փոխնախարար Ավթանդիլ Խարաիձեին կաշառք տալու փորձի համար և դատապարտել է 6,5 և 7 տարվա ազատազրկման:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---