Բակո Սահակյան. ԼՂ հիմնախնդրի չլուծված լինելու հիմնական պատճառը Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունն է 2 դեկտեմբերի 2011 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին այցելել է Արգենտինայի խորհրդարան և հանդիպել պատգամավորների պալատի առաջին փոխխոսնակ Օսկար Ագուադիի, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ալֆրեդո Աթանասովի և մի խումբ պատգամավորների հետ, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Հանդիպմանը քննարկվել է Արցախի ներքին կյանքին, արտաքին քաղաքականությանը, երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նախագահ Սահակյանը նշել է, որ Արգենտինան հայ ժողովրդի համար բարեկամական երկիր է, և Արցախը շահագրգռված է տարբեր ոլորտներում նրա հետ կապերի զարգացման ու խորացման մեջ: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Արգենտինային 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման համար` հավելելով, որ դա մեծ քաղաքական և բարոյական հաղթանակ էր ողջ քաղաքակիրթ մարդկության համար: Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրին` Բակո Սահակյանը նշել է, որ հակամարտության չկարգավորված լինելու հիմնական պատճառը Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունն է, ինչը հանդիսանում է ահաբեկչության դրսևորումներից մեկը: Արգենտինացի խորհրդարանականները կարևորել են ԼՂՀ Նախագահի հետ հանդիպումը և ընդգծել, որ տեղյակ են Արցախում պետականաշինության գործընթացի մասին` բարձր գնահատելով հատկապես ժողովրդավարական ինստիտուտների և քաղաքացիական հասարակության կայացման ուղղությամբ մեր հանրապետության ձեռքբերումները: Երկուստեք նշվել է երկկողմ հարաբերությունների զարգացման և այս ուղղությամբ կոնկրետ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արգենտինայում, Ուրուգվայում և Չիլիում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |