Կրասնոդարի պարուսույցները վարպետության դաս ստացան հայ պարուսույցից 2 դեկտեմբերի 2011 - 19:05 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության աջակցությամբ նոյեմբերի 25-27-ը Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաքում կազմակերպվեցին Հարավային Ռուսաստանի հայ համայնքների հայկական պարային կոլեկտիվների պարուսույցների վարպետության դասընթացներ: Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության նախագահ Կարեն Գևորգյանի վարպետության դասընթացներին մասնակցեց Կրասնոդարի երկրամասի և Ռուսաստանի Դաշնության այլ տարածաշրջանների հայկական պարախմբերի շուրջ 20 պարուսույց և փորձավար: Դասընթացները ներառում էին գործնական և տեսական պարապմունքներ: Եռօրյա դասընթացներին հայկական պարախմբերի պարուսույցներն ու խմբավարները սովորեցին հայկական «Քոչարի»-ի 10 տարբերակ, Վասպուրականի տասներկու ոտ, Վասպուրականի «Ծաղկաձորի» և Վասպուրականի «Լուլկի» և այլ պարեր: Գևորգյանը դասընթացների մասնակիցներին տրամադրեց տեսական նյութեր` մեթոդական ձեռնարկներ, հայկական ժողովրդական պարեղանակներ, ցուցադրեց հայկական տարազների էսքիզներ: Գևորգյանը Կրասնոդարի «Արին Բերդ» պարային համույթի ուժերով պարուսույցների ներկայությամբ բեմադրեց Խաչատուր Ավետիսյանի «Պարմանիներ» պարային ստեղծագործությունը` կոնկրետ օրինակով ներկացանելով բեմադրության որոշ հմտություններ: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |