«Մանկական Եվրատեսիլ 2011»-ի պատվիրակները ծանոթացան Երևանի քաղաքապետի հետ 2 դեկտեմբերի 2011 - 19:25 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 3-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է մայրաքաղաքում անցկացվող 9-րդ «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի պատվիրակության անդամների հետ: Ողջունելով մասնակիցներին` Երևանի քաղաքապետը կարևորել է հանրաճանաչ միջազգային մրցույթը Երևանում անցկացնելու փաստն ու ընդգծել է, որ պատմամշակութային հազարամյա հարուստ ավանդույթներն ունեցող մեր մայրաքաղաքն այսօր ապրում է ակտիվ մշակութային կյանքով: «Համոզված եմ, որ մրցութային ծրագիրը, որն ամեն տարի հիացնում է տարբեր երկրների քաղաքացիների, այս տարի ևս հաճույք և հիացմունք կպատճառի ամբողջ աշխարհին: Հաջողություններ եմ մաղթում մեր բոլոր տաղանդավոր փոքրիկներին և հուսով եմ, որ Երևանի ջերմությունը կտանեք ձեզ հետ ու անպայման կցանկանաք կրկին այցելել մեր քաղաք»,-նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Հանդիպմանը ներկա էր նաև նախորդ տարի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում մեր երկրին հաղթանակ բերած Վլադիմիր Արզումանյանը: Հանդիպման ավարտին պատվիրակության անդամները Երևանի քաղաքապետին են փոխանցել ազգային հուշանվերներ և, ի հիշատակ հանդիպման, լուսանկարվել են քաղաքապետի հետ:
Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |