Հայոց ցեղասպանության քննարկման հարցը Կնեսետի խոսնակի պատճառով տեղափոխվել է դեկտեմբերի կես![]() 2 դեկտեմբերի 2011 - 20:10 AMT PanARMENIAN.Net - Կնեսետի կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովի նիստը` նվիրված Օսմանյան կայսրությունում 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին, դեկտեմբերի կես է տեղափոխվել: Հարցն այդ հանձնաժողովի դիտարկմանը փոխանցելու մասին որոշումն ընդունվել էր Կնեսետի լիագումար նիստում այս տարվա մայիսին: «Իսրայել` մեր տուն» խմբակցությունից պատգամավոր Ալեքս Միլլերի գլխավորած հանձնաժողովում այդ քննարկումը ծրագրվում էր դեկտեմբերի 5-ին: Սակայն դրանից չորս օր առաջ որոշվեց հետաձգել նիստը մեկ-մեկուկես շաբաթով: Ինչպես IzRus պորտալին պարզաբանել է Ալեքս Միլլերը, պատճառ է հանդիսացել Կնեսետի խոսնակ Ռեուվեն Ռիվլինի` այդ նիստին մասնակցելու ցանկությունը: Դեկտեմբերի 5-ին նա արտասահմանում է լինելու, ուստի Կնեսետի մայիսյան լիագումար նիստում այդ քննարկման նախաձեռնողներին` պատգամավորներ Գալյոնին («ՄԵՐԵՑ») և Էլդադին («Իհուդ լեումի») խնդրեց համաձայնեցնել կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ համագումարի ամսաթիվը: Միլլերը հավելել է, որ ցանկացած դեպքում այդ նիստը տեղի կունենա դեկտեմբեր ամսին: Նոր ամսաթիվը, ամենայն հավանականությամբ, պարզ կդառնա մյուս շաբաթվա սկզբին: Ավելի վաղ Միլլերը նշել էր, որ «դեմ է պոպուլիստական որոշումներին» և «առաջիկա նիստի ընթացքում սկանդալային միջադեպեր» թույլ չի տա:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |