Դեկտեմբերի 8-ին Երևան կժամանի Լիբանանի նախագահը![]() 2 դեկտեմբերի 2011 - 20:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով դեկտեմբերի 8-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Սուլեյմանը տիկնոջ` Վաֆաա Սուլեյմանի հետ: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, այցի ընթացքում Լիբանանի նախագահը հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, օրենսդիր և գործադիր իշխանությունների ղեկավարների, ինչպես նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Նախատեսվում է նաև հայ-լիբանանյան համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք փաստաթղթերի ստորագրման արարողություն: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |