ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻՆ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀԱՄՆԻ ԱՊԱՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՀԱՐՑԸ

PanARMENIAN.Net - Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) կոչ է արել կոնգրեսականներ Քրիստոֆեր Քոկսին եւ Լորետտա Սանչեսին Անկարա կատարելիք այցի ընթացքում բարձրացնել հայ-թուրքական սահմանի ապաշրջափակման մասին հարցը: «Շրջափակումը վնասում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի տնտեսական շահերին եւ հակասում է ԱՄՆ պլաններին այդ տարածաշրջանում»,- հայտարարել է ԱՀՀ ղեկավարությունը: Նշենք, որ Ք.Քոկսն ու Լ.Սանչեսը Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի անդամներ են: ԱՄՆ պետդեպարտամենտի վերջին զեկույցի համաձայն, Թուրքիան եւ Հայաստանը էներգետիկայի, առեւտրի եւ զբոսաշրջության ոլորտներում տարեկան կորցնում են մոտ մեկ միլիարդ դոլար:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---