Ջո Բայդենը կողմ է արտահայտվել հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը![]() 3 դեկտեմբերի 2011 - 14:55 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Թուրքիայի խորհրդարանի ներկայացուցիչների և նախագահի հետ հանդիպմանը կողմ է արտահայտվել հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը, փոխանցում է CNNTurk-ը: Մասնավորապես, Բայդենը ողջունել է արձանագրությունների վերականգնումը Թուրքիայի Մեծ ագային ժողովի օրակարգում: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել է 2008 թ աշնանը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ: 2009 թ հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարությունները Ցյուրիխում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» և «Երկկողմ հարաբերությունների մասին» արձանագրությունները, որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից: 2011 թ օգոստոսին հայ-թուրքական արձանագրությունները, համաձայն կանոնակարգի, դուրս էին մնացել թուրքական խորհրդարանի օրակարգից, քանի որ չէին վերանայվել այդ գումարման ընթացքում, սակայն նոյեմբերին արձանագրությունները դարձյալ ընդգրկվել են խորհրդարանի օրակարգ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |