Հելսինկյան հանձնաժողովը Վաշինգտոնում կանցկացնի «Կոնֆլիկտները Կովկասում. կարգավորման հեռանկարներ» թեմայով լսումներ

Հելսինկյան հանձնաժողովը Վաշինգտոնում կանցկացնի «Կոնֆլիկտները Կովկասում. կարգավորման հեռանկարներ» թեմայով լսումներ

PanARMENIAN.Net - Հաջորդ շաբաթ եվրոպական անվտանգության և համագործակցության ամերիկյան հանձնաժողովը Վաշինգտոնում «Կոնֆլիկտները Կովկասում. կարգավորման հեռանկարներ» թեմայով լսումներ կանցկացնի:

Լսումների ընթացքում կքննարկվեն հարցեր տարածաշրջանում տիրող ներկայիս վիճակի, բանակցությունների ձևաչափի փոփոխման, պատերազմի վերսկսման հետևանքների, գործոնների, որոնք խանգարում են կարգավորման գործընթացին, կարգավորման հեռանկարներին առնչվող միտումների, ինչպես նաև կարգավորման գործընթացում ԱՄՆ դերի մասին: «2008թ օգոստոսյան դեպքերից, ինչպես նաև Մոսկվայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումից հետո, այդ հակամարտությունների լուծումն ավելի մութ է, քան առաջ»,- հաղորդվում է հանձնաժողովի հաղորդագրությունում:

Լսումներին ելույթ կունենան հայտնի փորձագետներ Թոմաս դը Վաալը՝ Կարնեգիի ֆոնդից, Ֆիոնա Հիլլը՝ Բրուկինգս համալսարանից, ինչպես նաև Ամերիկայի արտաքին քաղաքականության խորհրդի նախագահ Վեյն Մերին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---