Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի դեսպանների և մշտական ներկայացուցիչների խորհրդակցություն

Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի դեսպանների և մշտական ներկայացուցիչների խորհրդակցություն

PanARMENIAN.Net - Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում անցկացրել է Հայաստանի` Եվրոպական երկրներում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված դեսպանների և մշտական ներկայացուցիչների ավանդական խորհրդակցությունը:

Խորհրդակցությանն անդրադարձ է եղել օգոստոսին կայացած ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպմանը Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքին:

Նախարար Նալբանդյանը Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին է ներկայացրել մեր երկրի արտաքին քաղաքական բնագավառում տեղի ունեցած վերջին զարգացումները և սպասվող իրադարձությունները: Էդվարդ Նալբանդյանը հանձնարարականներ է տվել երկկողմ հարաբերությունների զարգացման, Եվրոպական կառույցներում ներգրավվածության առավել ակտիվացման և եվրոպական կազմակերպությունների հետ համագործակցության խորացման վերաբերյալ:

Խորհրդակցությանն արծարծվել են դեսպանությունների կողմից մատուցվող հյուպատոսական ծառայությունների մակարդակի, արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների շահերի պաշտպանության արդյունավետության բարձրացման հարցերը: Հայաստանի դեսպաններն ու մշտական ներկայացուցիչները ներկայացրել են իրենց հավատարմագրման երկրներում և միջազգային կազմակերպություններում ընթացող գործընթացներն ու Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Բարձրաստիճան դիվանագետները հանգամանալից քննարկել են մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցեր:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---