Հայաստանում ՌԴ Պետդումայի ընտրություններն ընթանում են առանց խախտումների

Հայաստանում ՌԴ Պետդումայի ընտրություններն ընթանում են առանց  խախտումների

PanARMENIAN.Net - 16:00 դրությամբ Ռուսաստանի դեսպանության հյուպատոսական տարածքում, որը բաղկացած է 5 ընտրատարածքներից, Ռուսաստանի Պետական դումայի ընտրություններին ներկայացել է 2966 մարդ: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է ՌԴ դեսպանատան մամլո քարտուղար Սերգեյ Աբելյանը: «Ոչ մի բողոք չի եղել: Քաղաքացիները շարունակում են գալ, ինչպես նաև դեսպանատուն են այցելում ԶԼՄ ներկայացուցիչներ»,- նշել է նա: Աբելյանն ընդգծել է նաև, որ ընտրություններին ՌԴԿԿ-ից դիտորդը նույնպես որևէ խախտում չի արձանագրել:

Ինչ վերաբերում է Գյումրիում ՌԴ Գլխավոր հյուպատոսության ընտրատարածքում քվեարկածների քանակին, ապա Աբելյանը հաղորդել է, որ ինքն առայժմ տեղեկատվություն չունի այդ ընտրատարածքի վերաբերյալ:

 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---