Դմիտրի Ռոգոզինը ԱՄՆ-ին կոչ է արել փաստաթղթերով ապացուցել, որ ԵվրաՀՀՊ-ն ուղղված չէ Ռուսաստանի դեմ 4 դեկտեմբերի 2011 - 17:10 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ին կից ՌԴ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը ԱՄՆ-ին կոչ է արել փաստաթղթերով ապացուցել, որ Եվրոպայում ամերիկացիների ծավալած ՀՀՊ համակարգն ուղղված չէ Ռուսաստանի դեմ: «Մենք պնդում ենք, որպեսզի նրանք ապացուցեն այն, ինչ ասում են»,- ասել է Ռոգոզինը կիրակի օրը ՌԻԱ Նովոստիին: Ամերիկյան կողմը պնդում է, որ ԵվրաՀՀՊ-ն նախատեսված է Իրանի կողմից հնարավոր հարձակումից պաշտպանվելու համար, այլ ոչ թե ուղղված է Ռուսաստանի ռազմավարական ուժերի զսպմանը: Ռոգոզինի խոսքով՝ ամերիկյան կողմի բոլոր հայտարարությունները «մինչ օրս անապացույց են»: «Իսկ եթե նրանք ուզում են և հնարավոր են համարում ապացուցել ասվածը, իսկ մենք պնդում ենք այդ հարցում, նրանք պարտավոր են մեզ տրամադրել անհրաժեշտ մարտավարա-տեխնիկական բնութագրերը, հնարավորություն տալ ամբողջ ծավալով օգտագործելու հեռաչափությունը ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության փորձարկումների ժամանակ և այդ տվյալներն ամրագրել իրավաբանորեն պարտադրող պայմանագրում: Միայն այդ ժամանակ մենք կհավատանք, մնացած ամեն ինչը քարոզչություն է»,- ասել է դիվանագետը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի աջակցությամբ արցախցի Սարգսյանների ընտանիքը բնակարան է ձեռք բերել Սեփական բնակարան ունենալը փոխել է Հայաստանից տեղափոխվելու ընտանիքի որոշումը ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է Մոսկվա` խորհրդակցությունների Նա կանչվել է խորհրդակցությունների համար Կիրանցի վարչական ղեկավար․ Սեփականաշնորհված 57 տարածք է անցել Ադրբեջանին Նա նշել է, որ նորակառույց դպրոցը վտանգավոր տեղում է, դժվար թե երեխաները կարողանան սեպտեմբերին այնտեղ հաճախել Կիրանցը 8 շրջանավարտ ունի․ Վերջին զանգին ներկա էր նաև սահմանազատման հանձնաժողովի անդամներից մեկը Վերջինս սահմանազատման գործընթացի շրջանակներում է Տավուշում, պարբերաբար շրջում է Կիրանցում |