ԱՄՆ պնդում է, որ ամերիկյան անօդաչուն չի կործանվել իրանցիների կողմից 5 դեկտեմբերի 2011 - 09:50 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ որոշել է արձագանքել իրանական ԶԼՄ-ի հաղորդագրություններին այն մասին, որ Իսլամական հանրապետության զինված ուժերը երկրի արևելքում չեզոքացրել են ամերիկյան հետախուզական անօդաչու սարքը: Ինչպես հաղորդում է MIGnews-ը, ամերիկացի զինվորական պաշտոնյան հայտարարել է, որ ԱՄՆ տվյալներ չունի այն մասին, որ անօդաչուն կործանվել է: Հարևան Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության տվյալների համաձայն, իրանական հայտարարությունը կարող էր վերաբերել անցած շաբաթ անհայտացած հետախուզական անօդաչու թռչող սարքին: Անցյալում Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ զինծառայողներին հաջողվել է կործանել ԱՄՆ-ի, Իսրայելի և Մեծ Բրիտանիայի անօդաչու սարքեր: Սակայն բոլոր միջադեպերից հետո, ոչ մի բարձրաձայն պատատասխան չի հետևել: Իրանական «Ալ-Ալամ» հեռուստաալիքը հայտարարել է, որ «Իրանի զինծառայողներին հաջողվել է ոչնչացնել երկրի օդային տարածք ներխուժած ամերիկյան RQ-170 սարքը»: «Լրտեսական սարքը, որը ոչնչացվել է աննշան վնասվածքներով, հայտնվել է զինծառայողների ձեռքերում»՛,- ասվել է հայտարարությունում: Աֆղանստանում ՆԱՏՕ –ի կողմից գլխավորվող Միջազգային անվտանգության աջակցության ուժերի հայտարարությունում ասվում է. «ԱՕԹՍ( անօդաչու թռչող սարքը), որն նկատի ունեն իրանցիները, կարող է լինել ԱՄՆ չզինված հետախույզ-ինքնաթիռ, որը նախորդ շաբաթ առաքելություն էր կատարում Աֆղանստանի արևմտյան հատվածում: ԱՕԹՍ-ի օպերատորները կորցրել էին ինքնաթիռի վերահսկողությունը և այժմ աշխատում են դրա կարգավիճակի վերականգնման վրա»: Ամերիկացի պաշտոնյան, ով խնդրել է չնշել իր անունը, Reuters գործակալությանն ասել է. «Մինչ այս պահը բացարձակապես ոչ մի տվյալ չկա, որ իրանցիները կործանել են այդ սարքը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |