Այսօր Երևանում տեղի կունենա ՀՀ Ազգային ժողովի նախագահի ընտրության վերաբերյալ քվեարկությունը

Այսօր Երևանում տեղի կունենա ՀՀ Ազգային ժողովի նախագահի ընտրության վերաբերյալ քվեարկությունը

PanARMENIAN.Net - Այսօր Երևանում տեղի կունենա Հայաստանի Ազգային Ժողովի նախագահի ընտրության վերաբերյալ քվեարկությունը: Այդ պաշտոնին հավակնում է Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ներկայացուցիչ Սամվել Նիկոյանը:

Դեկտեմբերի 1-ին ՀՀԿ Խորհրդի նիստում որոշվեց այդ պաշտոնին առաջադրել փոխխոսնակ Սամվել Նիկոյանին: Ներկայումս նա խոսնակի պաշտոնակատարն է:

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի պաշտոնը թափուր դարձավ այն բանից հետո, երբ նոյեմբերի 1-ին Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց: Հովիկ Աբրահամյանի խոսքով` այն բանից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իրեն հանձնարարեց գլխավորել նախընտրական շտաբը, ինքն իր անձնական նախաձեռնությամբ առաջարկեց հրաժարական տալ, որպեսզի ավելի արդյունավետ ձևավորի շտաբն ու նախընտրական աշխատանքներ իրականացնի:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---