London Chess Classic. Առայժմ Լևոն Արոնյանն անհաջող Է ելույթ ունենում![]() 5 դեկտեմբերի 2011 - 10:37 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնում շարունակվում է London Chess Classic երրորդ մրցաշարը, որտեղ Լևոն Արոնյանն առայժմ անհաջող է ելույթ ունենում: Երկու տուրերից հետո հայ շախմատիստն ունի մեկ միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը: Երկրորդ տուրում Արոնյանը զիջել է Հիկարու Նակամուրային՝ ԱՄՆ: Կրամնիկը (Ռուսաստան), Նակամուրան և Մագնուս Կարլսենը՝ (Նորվեգիա), 7 միավորով կիսում են 1-3 տեղերը: Երրորդ տուրում Արոնյանի մրցակիցն է լինելու Նայջլ Շորթը՝ Անգլիա: Ժամանակի վերահսկողությունը լինելու է 2 ժամ 40 քայլի համար, ապա 1 ժամ 20 քայլի համար և 15 րոպե մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար, սկսած 61-րդից, լրացուցիչ 30 վայրկյանով: Հաղթանակի համար նախատեսվում է 3 միավոր, ոչ ոքիի համար՝ 1, պարտության համար՝0, ոչ ոքիի առաջարկն արգելվում է: Մրցաշարը կտևի մինչև դեկտեմբերի 12-ը, դեկտեմբերի 7 շախմատիստները հանգստանում են: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |