«Start-Up Weekend Yerevan» նորարար նախագծերի մրցույթի հաղթողն է MyUniversity նախագիծը 5 դեկտեմբերի 2011 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Երեկ երեկոյան հայտնի դարձան «Start-up Weekend Yerevan» նորարար նախագծերի մրցույթի հաղթողները: «Start-Up Weekend Yerevan»-ի նպատակն էր մեկ հարկի տակ միավորել Ինտերնետ ոլորտի էնտուզիաստներին, որոնք 3 օր կաշխատեն նորարար նախագծերի և մտահղացումների շուրջ՝ ապագայում իրականացնելու համար: «Start-Up Weekend Yerevan»-ին ձևավորված 9 խմբերի 9 նախագծերից լավագույնը ճանաչվեց և հաղթեց MyUniversity կոչվող նախագիծը: Նախագծի նպատակն է ստեղծել կայք երիտասարդ դիմորդների համար, որի միջոցով վերջիններս կընտրեն համալսարան, կփորձարկեն սեփական գիտելիքները: «Start-Up Weekend Yerevan»-ի համակարգող Ժիրայր Թերզյանը տեղեկացրեց PanARMENIAN.Net ի թղթակցին, որ մրցույթի երկրորդ հաղթողն է Gooddist նախագիծը: Gooddist նախագծի նպատակն է ստեղծել մի պորտալ, որտեղ մարդիկ իրար են նվիրում կամ փոխանակում իրենց համար անպետքական, սակայն օգտագործման համար պիտանելի իրեր: Հաղթող երկու թիմերին որպես մրցանակ կաջակցեն իրականացնելու գաղափարները Seedrocket, լեհական Innovation Nest ինկուբատորները: Իրենց աջակցությունը կցուցաբերեն նաև հայկական երկու ընկերություններ՝ MLab-ը և Microsoft Innovation Center-ը: Ժիրայր Թերզյանի խոսքով` ժյուրին հավանել է ևս մեկ գաղափար, որին պարզապես կոչել է 3-րդ լավագույն նախագիծ՝ առանց մրցանակի: Դա էր Tumomind նախագիծը, որի նպատակն էր ստեղծել համակարգչային ծրագրերի փաթեթներ առաջարկող ծառայություն, որը կօգներ անհատներին և ընկերություններին առանց երկար ժամանակ ծախսելու ձեռք բերել անհրաժեշտ համակարգչային ծրագրերը ավտոմատ տեղադրմամբ: «Start-up Weekend Yerevan»-ն անցկացվում էր դեկտեմբերի 2- 4-ը Armnet 2011 նախագծի միջոցառումների շրջանակում: Start-Up Weekend-ները արտերկրում նորարարական նախագծերի ստեղծման բավական տարածված ձև են: Դրանք նպատակ ունեն մեկ հարկի տակ հավաքելով էնտուզիաստների՝ ստեղծել և իրագործել նորարար գաղափարներ հետագայում կոմերցիոն նպատակներով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |