Հաղթելով Ադրբեջանին` Հայաստանի հավաքականը 3-րդ տեղն է զբաղեցրել «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ»-ի «Բրեյն-ռինգում»![]() 5 դեկտեմբերի 2011 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Հաղթելով Ադրբեջանին` Հայաստանի հավաքականը Իսրայելում 3-րդ տեղն է զբաղեցրել «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ»-ի «Բրեյն-ռինգում»: «Բրեյն-ռինգի» եզրափակչում Ռուսաստանի հավաքականը հաղթել է «Բանդերլոգներին» (Ուկրաինա): «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ» մրցաշարում, որն անցկացվում էր օլիմպիական համակարգով, Հայաստանի հավաքականը զիջել է ապագա հաղթող Ռուսաստանի հավաքականին: Երկրորդ տեղը զբաղեցրել է Իսրայելի առաջին հավաքականը, երրորդը` Ուկրաինայի հավաքականը: «Սեփական խաղի» մրցաշարում հաղթող է դարձել Գեորգի Բաքրաձեն: Երկրորդ տեղում Մաքսիմ Պոտաշովն է, երրորդում` Հարրի Շիբերը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |