Դել Պոտրո. 4-րդ սեթում իմ ուժերը սպառվել էին, սակայն ես էներգիա ստացա արգենտինացի երկրպագուներից![]() 5 դեկտեմբերի 2011 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Արգենտինացի թենիսիստ Խուան Մարտին Դել Պոտրոն, որը Դևիսի գավաթի Իսպանիա- Առգենտինա հակամարտության 4-րդ խաղում զիջել է Նադալին, ասել է, որ անցկացրել է ոչ այնքան վատ խաղ և կարող էր հաղթել, սակայն չստացվեց: «Ամեն դեպքում Արգենտինան այս տարի ցույց տվեց թենիսի լավ մակարդակ և մենք պարծենալու առիթ ունենք»,- Դել Պոտրոյի խոսքերը փոխանցում է gotennis.ru-ն: Դել Պոտրոն խոստովանել է, որ 4-րդ սեթում իմ ուժերը սպառվել էին, սակայն նա էներգիա էր ստացել արգենտինացի երկրպագուներից. «Մեր թիմը շատ էր աշխատել նրա համար, որպեսզի հաղթեր Դևիսի գավաթում: Այս անգամ մենք շատ մոտ էինք : Հուսով եմ, որ հաջորդ տարի մենք, այնուամենայնիվ, կկարողանանք հասնել հաղթանակի»: Եզրափակչում, Արգենտինան 3:1 հաշվով զիջեց Իսպանիային, որը 5 անգամ նվաճել է Դևիսի գավաթը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |