Չնայած «Ժառանգության» հակազդեցությանը, ԱԺ-ն ընդունել է բնապահպանական փորձաքննության մասին օրինագիծը![]() 5 դեկտեմբերի 2011 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Չնայած «Ժառանգության» հակազդեցությանը, Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին օրենքում» փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Հարկ է նշել, որ «Ժառանգության» ղեկավար Ստեփան Սաֆարյանն առաջարկել էր հետաձգել քվեարկությունը, իսկ երբ նրա առաջարկությունը չընդունվեց, նա 20-րոպեանոց ընդմիջում պահանջեց էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ հեռախոսազրույցի համար: Օրենքն ընդունվել է 63 «կողմ», 7 «դեմ» և 2 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ: Դա վիճահարույց օրենք է և պետք է ընդունվեր դեռ նախորդ շաբաթ ԱԺ արտահերթ նիստում, սակայն, հետաձգվել էր, կրկին «Ժառանգության» պահանջով: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |