Վերին Լարսի անցակետն արդեն իսկ հատել են 60 հայկական բեռնատարներ 5 դեկտեմբերի 2011 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-ի դրությամբ Վերին Լարսի անցակետը հատել են հայկական բեռնափոխադրողների թվով 60 բեռնատար մեքենաներ, ևս 20-ը կանցնեն օրվա ընթացքում: Այս մասին հաղորդում են տրանսպորտի և կապի նախարարությունից և հավելում, որ առաջիկա օրերին բոլոր մեքենաները կանցնեն անցակետը: Առատ ձյան և բքի պատճառով 150-ից ավելի մեքենաներ մնացել էին Վերին Լարսի անցակետում և դեկտեմբերի 3-ին այդ մեքենաների առաջին խմբաքանակը սկսել է տեղաշարժվել: Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, դեկտեմբերի 5-ի ժամը 12.00-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի /Պոստա/ - Կոբի հատվածում երթևեկությունը արգելված է 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Տրեյլերների, կիսատրեյլերների երթևեկությունը թույլատրվում է հակատեղապտույտային շղթաների առկայության պարագայում` քարշային շղթաների օգնությամբ /վերելքներում` ամրացված առաջից, վայրէջքներում` հետևի մասից/: Այլ մեքենաների համար երթևեկությունը թույլատրվում է հակատեղապտույտային շղթաների առկայության պարագայում: 2 և ավելի տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է: Մեքենաները կշարժվեն թունելներով` ձյան հոսքերից պաշտպանվելու նպատակով: Թունելներում տրեյլերների և կիսատրեյլերների երթևեկությունը կլինի միակողմանի` պարեկային ոստիկանության անմիջական վերահսկողության ներքո: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին Գեղարքունիքն ու Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտը կգործակցեն գյուղատնտեսության ոլորտում Ֆրանսիացի մասնագետներն այցելել են նաև Գավառի գյուղատնտեսական քոլեջ Բաթոյան․ Երբ ընտանեկան բռնությունների վիճակագրությունն աճում է, դա դրական է՝ սկսել են դիմել իրավապահներին «գիտենք, որ դեպքերն ավելի շատ են»,–ասել է նա |