Հայ տնտեսվարող սուբյեկտներն ամանորյա տոներին ընդառաջ գերեկամուտներ են ակնկալում 5 դեկտեմբերի 2011 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Ամանորյա տոների ժամանակահատվածում ամբողջ աշխարհում գներն իջնում են, իսկ Հայաստանում, ընդհակառակը, բարձրանում են, Երևանում դեկտեմբերի 5-ին հայտարարել է «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ նախագահի տեղակալ Կարեն Չիլինգարյանը: «Մեր տնտեսվարող սուբյեկտներն ամբողջ տարի սպասում են այս ամսին, որպեսզի մեծ եկամուտ ստանան՝ ապրանքների գնաճի հաշվին»,- հայտարարել է նա: Ընդ որում, նա նշել է, որ այս տարի ևս, ինչպես միշտ, հայկական շուկաներում աժիոտաժ է դիտվելու: Ինչ վերաբերում է հենց առևտրային կազմակերպությանը, ապա, նրա խոսքով, վորջին տարիներին որոշակի առաջընթաց է նկատվել: Սակայն ինչպես նշել է հենց այս կազմակերպության նախագահ Լուսինե Յագուբյանը, հացի արդյունաբերության ոլորտում չեն պահպանվում տարրական սանիտարահիգիենիկ պայմանները: «Ես ինքս ականատես եմ դարձել, թե ինչպես են ամռանը հացի մատակարարները մեքենայից դուրս հանում արկղերը՝ դրանք սեղմելով քրտնած կրծքին և քրտնած ձեռքերով էլ հանձնում վաճառողին, ով կեղտոտ ձեռքերով դասավորում է հացը, իսկ սպառողին վաճառում է արդեն տոպրակի օգնությամբ»,- հավելել է նա: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ջրհեղեղից զոհվածների ընտանիքները 1 մլն դրամ աջակցություն կստանան Գործադիրը հաստատել է փոխհատուցման կարգը։ Bloomberg․ Ֆրանսիան կշարունակի ռազմական աջակցությունը ՀՀ-ին անկախ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից Նշվում է, որ Ադրբեջանն ինքը միլիարդավոր դոլարներ է ծախսել սպառազինման վրա ՀՀ և ԱՄՆ միջև զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը երկարացվել է 7 տարով Կողմերը պայմանավորվում են համագործակցություն իրականացնել` ուղղված զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելուն Փաշինյանը՝ Բայդենին․ ՀՀ-ն մեծապես կարևորում է ԱՄՆ դերը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում Նա նշել է, որ վերջին տարիներին երկու երկրների համագործակցությունը զգալի աճել է |