Վրաստանի նախկին նախագահը սպառնալիք է տեսնում Հայաստանը Աջարիային կապող ուղիղ ավտոմայրուղու կառուցման մեջ![]() 5 դեկտեմբերի 2011 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարնաձեն սպառնալիք է տեսնում Հայաստանն Աջարիային կապող ուղիղ ավտոմայրուղու կառուցման մեջ: «Այդ նախագիծը կարող է ժողովրդագրական խնդիրներ ստեղծել Վրաստանի համար, հայտարարել է Էդուարդ Շևարնաձեն «Ասավալ-դասավալի» շաբաթաթերթին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախորդ շաբաթ Վրաստան այցելության ժամանակ իր վրաց պաշտոնակից Միխայիլ Սահակաշվիլիի հետ քննարկել է ճանապարհի շինարարությանն առնչվող հարցեր: Նրանք պայմանավորվել են արագացնել ճանապարհի կառուցումը, որը Գոդերզի լեռնանցքով կմիացնի Բաթումին Հայաստանի հետ: Սահակաշվիլին նշել է, որ դա թույլ կտա ավելացնել հայ զբոսաշրջիկների հոսքը Վրաստան: Մինչդեռ Շևարնաձեն մտավախություն ունի, որ ժողովրդագրական իրավիճակն Աջարիայում կարող է փոխվել ի օգուտ հայերի: «Նայեք Աբխազիային, հայերն այնտեղ ավելի շատ են, քան աբխազները»,-ասել է նա: Նախկին նախագահը չի բացառում նաև, որ Վրաստանի իշխանությունները կարող են զիջումների գնալ Հայաստանին և փոխանցել նրան վիճահարույց համարվող եկեղեցիները: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |