Արթուր Բաղդասարյանը աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա

Արթուր Բաղդասարյանը աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա

PanARMENIAN.Net - ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը դեկտեմբերի 6-8-ը աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն: Ինչպես հայտնում է ԱԱԽ մամլո ծառայությունը, այցի շրջանակներում Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի Ազգային անվտանգության և պաշտպանության գլխավոր քարտուղար Ֆրանսիս Դելոնի, Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան Կլոդ Գոդենի, Շուման հիմնադրամի նախագահ Ժան Դոմինիկ Ջուլիանիի, Արտերկրում ֆրանսիական կրթական հաստատությունների գործակալության գլխավոր տնօրեն Անն Մարի Դեկոտի և բարձրաստիճան մի շարք այլ պաշտոնյաների հետ:

ԱԱԽ քարտուղարը կմասնակցի նաև Մարսել քաղաքում կազմակերպվելիք Եվրոպական ժողովրդական կուսակցության 20-րդ համագումարին: Համագումարի շրջանակներում տեղի կունենա Արթուր Բաղդասարյանի հանդիպումը Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրեդ Մարթենզի և ԵՄ անդամ երկրների քաղաքական կառույցների ղեկավարների հետ:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---