Ռուսաստանում հայի սպանության մեղադրանքով դատապարտվել են Վրաստանի քաղաքացիներ 5 դեկտեմբերի 2011 - 16:53 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Սամարա քաղաքում դատապարտվել են Վրաստանի քաղաքացիներ, ովքեր մեղադրվում են դեռևս 2004 թ Սիզրանում ձեռներեցի տան վրա զինված հարձակում գործելու մեջ: Ինչպես հաղորդում է Սամարայի շրջանի դատախազությունը, 2004 թ մայիսին Վրաստանի քաղաքացիներ Լիպարտելիանին, Գաբիձաշվիլին, Գուրեշիձեն և ևս մեկ անհայտ անձ Սիզրանում ավազակային հարձակում են գործել Ավանեսյան ընտանիքի ձեռներեցների վրա: Դիմակավորված հանցագործները՝ զինված երկու ատրճանակներով վիրավորել են տան տիրոջը, նրա ծեր մորը և 16-ամյա որդուն, ով ստացված վերքերից մահացել էր դեպքի վայրում: Հանցագործները չէին հասցրել սպանել ընտանիքի բոլոր անդամներին և տիրանալ փողերին ու ունեցվածքին:2005 թ, Սամարայի տարածքային դատարանի որոշմամբ դատապարտյալներն արդարացվել էին և ազատ արձակվել դատարանի դահլիճից, ինչից հետո անհայտացել էին: ՌԴ գերագույն դատարանը տարածքային դատախազության վճռաբեկ ներկայացումից հետո չեղյալ համարեց դատավճիռը՝ գործը հանձնելով վերանայման: Սամարայի տարածքային դատարանը, ուսումնասիրելով քրեական գործի նյութերը, հաշվի առավ պետական մեղադրողի կարծիքը և Լիպարտելիանիին հեռակա կարգով դատապարտեց 20 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի ուղղիչ հաստատությունում: Դատապարտյալը գտնվում է դաշնային հետազոտությունում: Հանցագործության հանցակիցներ Գուրեշիձեն և Գաբիձաշվիլին ներկայումս արդեն դատապարտվել են 13 և 10 տարի ազատազրկման: Գուրեշիձեն կրում է պատիժը, Գաբիձաշվիլին գտնվում է դաշնային հետախուզությունում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |