Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը հավատարիմ է Աֆղանստանում խաղաղություն հաստատմանն ու ահաբեկչությունների կանխմանը![]() 5 դեկտեմբերի 2011 - 21:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Բոննում մասնակցել է Աֆղանստանում անվտանգության հարցերի վերաբերյալ միջազգային համաժողովին: Ելույթի ընթացքում նախարարն ընդգծել է, որ Հայաստանը իր մասնակցությունն է բերում միջազգային հանրության համատեղ ջանքերին` օգնելու Աֆղանստանին խաղաղություն հաստատելու իր, իր հարևանների և միջազգային հանրության հետ, թույլ չտալու ահաբեկչական ուժերի ավերիչ գործունեությանը ոչ միայն Աֆղանստանում, այլ մերթընդմերթ որպես վարձկանների` այլուր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: «Մենք մեր տարածաշրջանում դրա ականատեսն ենք եղել և գիտենք, թե դա ինչ է նշանակում»,- հայտնել է նա: Նալբանդյանի խոսքով` պետք է պատրաստ լինել «ոչ միայն աֆղանական իշխանություններին փոխանցելու երկրում անվտանգության ապահովման ամբողջական պատասխանատվությունը, բայց նաև վերահաստատելու Աֆղանստանի աջակցության շարունակականությունը»: Համաժողովի մասնակիցներն ընդունեցին համատեղ հռչակագիր, որով վերահաստատեցին միջազգային հանրության պատրաստակամությունը` աջակցելու Աֆղանստանում կայունության, անվտանգության և ժողովրդավարության հաստատմանը, երկրի զարգացմանն ու բարգավաճմանը: Համաժողովին մասնակցում էին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը, վեց տասնյակ արտաքին գործերի նախարարներ և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, շուրջ 100 երկրներից ավելի քան 1000 պատվիրակներ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |