ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի շրջանակներում Ղարաբաղի մասով հնարավոր է հայատարարություն ընդունվի 6 դեկտեմբերի 2011 - 09:22 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-ին Վիլնյուսում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասյեի, Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի, ՄԽ ֆրանսիացի նոր համանախագահ Ժակ Ֆորի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը: Հանդիպմանն անդրադարձ արվեց արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերի: Բանակցությունների օրակարգում էր նաեւ ԵԱՀԿ արտգործնախարարների վիլնյուսյան խորհրդի շրջանակներում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ համատեղ հայտարարության ընդունման հնարավորությունը: Դեկտեմբերի 6-7 ԵԱՀԿ ԱԳՆԽ-ն կհավաքի ԵԱՀԿ 56 երկրների, ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկայի 12 երկրների ու մի շարք ասիական երկրների արտգործնախարարներին: Նիստին կմասնակցի Եվրամիության արտաքին հարաբերությունների ու անվտանգության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը: Նիստի շրջանակում սպասվում է կարևոր որոշումների ընդունում նոր մեդիաների, լրագրողների անվտանգության և էներգանվտանգության, կիբերսպառնալիքների և թմրամիջոցների տարածման դեմ պայքարի, ռազմական և անվտանգության ոլորտներում վստահության ամրապնդման ուղղությամբ միջոցների ձեռնարկման հարցերի վերաբերյալ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյանը՝ Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին․ Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Մարուքյան. Լավ կլինի, որ Վեհափառից ներողություն խնդրեն «Կարծում եմ, որ սա մեծ հարված է մեր հեղինակությանը»,–ասել է նա OVIO-ն պաշտոնապես գործարկել է ՀՀ-ում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը Ամպային ծառայությունները ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն Փաշինյան․ Ոստիկանները Սարդարապատում փորձել են ճշտել՝ Վեհափառը եկել է շարունակելո՞ւ սադրիչ գործողությունները «Նրա կողմից ղեկավարվող շարժումը խոչընդոտներ ստեղծելու պայմաններ էր ձևավորել»,- ասել է նա |