Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը կանխատեսում է ռուսական քաղաքական համակարգի կործանումը 6 դեկտեմբերի 2011 - 09:28 AMT PanARMENIAN.Net - «Եդինայա Ռոսիային», ինչպես իշխանական ողջ համակարգին, այժմյան քաղաքական դասավորության պայմաններում մեծ խնդիրներ են սպասվում, իր բլոգում կանխատեսել է Միխայիլ Պրոխորովը: «Ակնհայտ է, որ իշխանության լեգիտիմությունն ընդհանուր առմամբ անկում է ապրում: Եթե ոչ մի բան չփոխել, կառույցն ինքնաբերաբար փլուզվելու է: Եվս հինգ տարի այդ համակարգն արդեն չի դիմանա: Իսկ դա նշանակում է, որ նոր քաղաքական մտքի, նոր դեմքերի և նոր գաղափարների համար կստեղծվի մեծ դաշտ: Դրանք պետք է դրսևորվեն ոչ իշխանական կուսակցությունում՝ նոր կուսակցությունների, շարժումների, քաղական և տնտեսական փորձագիտական անկախ կենտրոնների ստեղծմամբ»՛,- գրել է Պրոխորովը: Ընդ որում, նա չի բացառել, որ նոր քաղաքական շարժումները կարող են նաև առաջանալ հենց իշխանական կուսակցությունում և դրա համար «Եդինայա Ռոսիան» պետք է ընդամենը հնարավորություն ստեղծի «մտքի նոր ուղղությունների, համակարգի փոփոխման համար նոր ինստիտուտների» ստեղծման համար: Դրա հետ մեկտեղ Պրոխորովը նշում է, որ Կրեմլը «ստիպված կլինի լրջորեն աշխատել քաղաքական համակարգում կառավարման մակարդակի վրա», որը վերջերս «բազմաթիվ վրիպումներ» է արել: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով Հուշագիր է ստորագրվել Վանաձոր–Ալավերդի–Այրում– Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար եքենաների համար Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է Team-ը խթանում է բիզնես կրթությունը․ Բացվել է CaseKey ակադեմիան Ծրագրի ավարտին թիմերը պետք է լուծեն իրական բիզնես խնդիր |