Մոսկվայում ձերբակալվել են «Ռուսաստանն առանց Պուտինի» հանրահավաքի շուրջ 300 մասնակից 6 դեկտեմբերի 2011 - 09:34 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5 երեկոյան, ոստիկանությունը ձերբակալել է Չիստիե Պրուդիում կայացած «Ռուսաստանն առանց Պուտինի» կարգախոսով հանրահավաքի մոտավորապես 300 մասնակցի, այդ թվում կաշառակերությունը բացահայտող հայտնի բլոգեր Ալեքսեյ Նավալնովին և ընդդիմադիր «Սոլիդարնոստի» առաջնորդ Իլյա Յաշինին: Ինչպես հայտնում է Բի-բի-սի ռուսական ծառայությունը, ձեերբակալվածների մեծամասնությանը շուտով բաց են թողնել, սակայն մի քանիսին ողջ գիշեր թողել են ոստիկանական բաժանմունքում՝առավոտյան ոստիկանաններին ընդդիմանալու մեղադրանքով դատարանին ներկայացնելու համար: Սկզբում երկու ընդդիմադիրներին պահում էին «Սեվերնոյե Իզմայլովո» ՆԳԲ, ապա տեղափոխել են «Կիտայ-գորոդ»-ի ՆԳԲ: Երկու տեղերում էլ ոստիկանական բաժանմունքների մոտ հավաքվել են նրանց կողմնակիցները, ովքեր պահանջում էին փաստաբանների մուտքը ձերբակալվածների մոտ: Ստացվում են հակասական հաղորդագրություններ այն առնչությամբ, արդյոք ոստիկանությունը կատարել է այդ պահանջը, թե ոչ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |