Իրանի հեղափոխական գվարդիան բարձրացրել է մարտունակության պատրաստությունը![]() 6 դեկտեմբերի 2011 - 11:52 AMT PanARMENIAN.Net - Իրանի հեղափոխական գվարդիան բարձրացրել է մարտունակության պատրաստությունը՝ իր ռազմավարական օբյեկտների վրա ռազմական գրոհից խուսափելու մտավախությամբ: Այդ մասին Telegraph թերթին են հաղորդել արևմտյան հետախուզության աղբյուրները: Համաձայն Telegraph-ի, Հեղափոխական գվարդիայի ղեկավար Մոհամմեդ Ալի Ջաֆարին հրաման է տվել բարձրացնել մարտունակությունը՝ խուսափելով « արտաքին պոտենցիալ հարվածներից և գաղտնի գրոհներից»: Մարտունակության մակարդակի բարձրացումը, ինչպես հաղորդել են աղբյուրները, ներառում է հրթիռային մարտկոցների ապակենտրոնացումը ամբողջ երկրում, ինչպես նաև «հիմնական պաշտպանական դիրքերում» պաշտպանության ուժեղացում: Telegraph-ը հայտնում է, որ իրանցիների կողմից նման հուզումների պատճառն է դարձել Թեհրանի մոտակայքում տեղակայված զինվորական բազայում վերջերս տեղի ունեցած պայթյունը: Միջադեպի ընթացքում բազան գրեթե ոչնչացվել էր, ինչպես նաև սպանվել էր Իրանի ամենագլխավոր հրթիռներ մշակողներից մեկը: Պաշտոնական այրերը հայտարարել են, որ նկարներում երևում է, որ իրանական բազան՝ պինդ վառելիքով աշխատող հրթիռների փորձարկման կենտրոնը, գրեթե լիովին ոչնչացված է: Արբանյակային նկարները, որոնք արվել են պայթյունից անմիջապես հետո, ցուցադրում են բազայում ավերումների մակարդակը,ինչը, հետախուզության աշխատակիցների կարծիքով, հանդիսանում է Իրանի հրթիռային հզորության նկատմամբ ուժեղագույն հարված: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |