ԱՄՆ ՀԱՅԵՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՈՐՈՇԵԼ ԻՐԵՆՑ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ11 դեկտեմբերի 2003 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ԱՀԴՀ) դիմել է ԱՄՆ նախագահի եւ կոնգրեսականների թեկնածուներին Հայաստանին եւ հայերին վերաբերող իրենց քաղաքականության մասին պատմելու խնդրանքով: Չորսէջանի հարցաթերթիկը առաջարկում է թեկնածուներին իրենց կարծիքն արտահայտել, մասնավորապես, հետեւյալ հարցերի շուրջ` Հայոց ցեղապսնաության ճանաչում, նյութական օգնություն Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին, ամերիկյան օժանդակություն Ադրբեջանին, Թուրքիայի կողմից Հայաստանի տնտեսական շրջափակում, Լեռնային Ղարաբաղի ինքնորոշում, ԱՄՆ եւ Հայաստանի նախագահների փոխադարձ այցեր, ինչպես նաեւ ամերիկահայերի մասնակցությունը Միացյալ Նահանգների պետական կառավարմանը: ԱՀԴՀ-ն խոստանում է, որ ստացված պատասխանները կտարածվեն էթնիկ հայ ընտրողների շրջանում: Նշենք, որ ընտրությունները ԱՄն-ում կկայանան 2004 թվականի նոյեմբերին:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |