Ռուսաստանում կայանալու է «Զվարթնոց» հայկական երգի մրցույթ-փառատոնը 6 դեկտեմբերի 2011 - 13:27 AMT PanARMENIAN.Net - 2012թ-ի փետրվարին Դոնի Ռոստովում, Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում տեղի է ունենալու «Զվարթնոց» հայկական երգի մրցույթ-փառատոնը: Մրցույթ-փառատոնի գլխավոր նպատակն է հայ մշակույթի քարոզումը և տարածումը: Մրցույթին կարող են մասնակցել 15 տարեկանից բարձր անձիք: Լսումները մեկնարկելու են Դոնի Ռոստովում փետրվարի 2-ին և ավարտվելու են Սանկտ Պետերբուրգում փետրվարի 16-ին: Ժյուրիի կազմում ընդգրկված են լինելու 7 հոգի` «Զվարթնոց վերածննդի» հիմնադրամի ներկայացուցիչը, վոկալի 3 մասնագետներ, Հայ առաքելական եկեղեցու 2 ներկայացուցիչ և հայ համայնքի ներկայացուցիչ: Փառատոնի կազմակերպիչներն են «Զվարթնոց վերածննդի» հիմնադրամը, Հայ առաքելական եկեղեցին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, ՀՀ մշակույթի նախարարությունը, Սանկտ Պետերբուրգի Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Կատարինե» մշակույթի կենտրոնը, Մոսկվայի «Հայորդաց տունը» և Դոնի Ռոստովի հայ համայնքը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |