Հովիկ Աբրահամյան. Սամվել Նիկոյանը խորհուրդների կարիք չունի![]() 6 դեկտեմբերի 2011 - 13:31 AMT PanARMENIAN.Net - ԱԺ խոսնակի պաշտոնի ՀՀԿ-ից առաջադրված թեկնածու Սամվել Նիկոյանը խորհուրդների կարիք չունի: Այդ մասին հատարարել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ ԱԺ խոսնակի ընտրություններում քվեարկելուց հետո: Նա հավելել է, որ Նիկոյանի աշխատանքը վերջին տարիներին ապացուցել է դա: Ինչ վերաբերում է այն հարցին, թե չի ափսոսում արդյոք, որ հրաժարվել է պետության թիվ երկու պաշտոնից, նա ասել է.«Ոչ: Ես լավ եմ մտածել որոշում կայացնելիս»: Նոյեմբերի 1-ին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել և կգլխավորի Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախընտրական շտաբը: Հանրապետական կուսակցության Խորհրդի նիստից հետո Հովիկ Աբրահամյանը հաղորդել է լրագրողներին, որ այն բանից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իրեն հանձնարարել է գլխավորել նախընտրական շտաբը, ինքն իր անձնական նախաձեռնությամբ առաջարկել է հրաժարական տալ, որպեսզի ավելի արդյունավետ ձևավորի շտաբն ու նախընտրական աշխատանքներ իրականացնի: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |