Ադոլֆ Բիրկհոֆեր. Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի հայտարարությունները ՀԱԷԿ-ի վտանգի մասին, անհիմն են

Ադոլֆ Բիրկհոֆեր. Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի հայտարարությունները ՀԱԷԿ-ի վտանգի մասին, անհիմն են

PanARMENIAN.Net - Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի հայտարարությունները Հայկական ատոմակայանի վտանգավորության մասին , չեն համապատասխանում իրականությանը, այս մասին Երևանում դեկտեմբերի 6-ին հայտարարել է ՀՀ նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերը՝ Գերմանիա: « Նմանատիպ հայտարարություններ հնչում են նաև Գերմանիայի ատոմային էներգետիկայի առնչությամբ, սակայն դրանք իրականությանը չեն համապատասխանում»,- ասել է նա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Խորհրդի 12-րդ նիստի արդյունքներն ամփոփելով:

Այս կապակցությամբ Ադոլֆ Բրիկհոֆերը նշել է, որ ատոմային էներգետիկայի ոլորտում իր բազմամյա փորձառության մեջ «Հայաստանն առաջին երկիրն է, որի ղեկավարը մասնակցում է ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստին և նա քաջատեղյակ է քննարկման արդյունքներին և դրա անվտանգության հետ կապված իրավիճակին»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---