Փորձագետ. Ատոմային էներգետիկան կարող է անվտանգ լինել, եթե լինի համապատասխան վերահսկողություն և պրոֆեսիոնալ կադրեր 6 դեկտեմբերի 2011 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Ատոմային էներգետիկան կարող է անվտանգ լինել, եթե երկիրն ապահովի անկախ վերահսկողություն և բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող մասնագետների առկայություն, գտնում է ՀՀ նախագահին կից ատոմային անվտանգության Խորհրդի նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերը՝ Գերմանիա: Նա հիշեցրել է, որ ճապոնական «Ֆուկուսիմայի» իրավիճակի առնչությամբ Գերմանիայի կառավարությունը կողմ է հանդես եկել ատոմային էներգետիկայից հրաժարվելուն: «Իմ անհատական կարծիքն է, որ ատոմային էներգետիկան կարող է անվտանգ լինել, եթե լինի համապատասխան վերահսկողություն և մասնագետներ»,- դեկտեմբերի 6 Երևանում ասել է նա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Խորհրդի 12-րդ նիստի արդյունքներն ամփոփելով: Այս առնչությամբ նա հավելել է, որ աշխարհի ատոմակայանները միասին վերցված աշխատում են 8000-10000 տարի: Անդրադառնալով անմիջականորեն ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակին՝ Ադոլֆ Բիրկհոֆերն ասել է, որ նրա աշխատակիցներն անընդհատ վերապատրաստվում են ինչպես տեղում, այնպես էլ միջազգային կառույցների հետ համագործակցության շրջանականերում երկրի սահմաններից դուրս: Ընդ որում փորձագետը կարևորություն է տվել Հայաստանի ատոմակայանի աշխատակիցների բազային գրագիտության բարձրացմանը, նշելով, որ երկրի ԲՈՒՀ-երում այս ուղղությանը հատուկ ուշադրություն է դարձվելու: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |