Աշխարահի ամենաերկար «ՏաԹևեր» ճոպանուղին անցնում է շահագործման ձմեռային ռեժիմի![]() 6 դեկտեմբերի 2011 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 12-19-ը «ՏաԹևեր» ճոպանուղին ուղևորափոխադրումներ չի իրականացնելու` պայմանավորված շահագործման աշնանային ռեժիմից ձմեռայինին անցմամբ: Ինչպես ասվում է ճոպանուղու տնօրեն Տիգրան Ղազարյանի հաղորդագրության մեջ, վերոհիշյալ ժամանակահատվածում «ՏաԹևեր» ճոպանուղու կառավարման էլեկտրոնային և մեխանիկական համակարգերը հարմարացվելու են Սյունիքի մարզի եղանակային փոփոխություններին. Ելնելով եղանակային պայմանների փոփոխություններից (քամիներ, օդի հարաբերական խոնավություն և այլն) իրականացվելու են կառավարման համակարգերի եղանակային ռեժիմների փոփոխություններ: Նշված ժամանակահատվածում շվեյցարական «Գարավենտա-Դոպելմայեր» ընկերության մասնագետների կողմից իրականացվելու են նաև ճոպանուղու տարեկան տեխնիկական զննման և սպասարկման աշխատանքներ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |