Apple հեռուստացույցն արտադրվելու է էկրանի երեք չափով![]() 6 դեկտեմբերի 2011 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Ըստ ամերիկյան մամուլում տարածվող նոր լուրերի, Apple ընկերության՝ մոտ ապագայում թողարկվող Apple հեռուստացույցը արտադրվելու է էկրանի երեք չափերով՝ 32 դյույմից մինչև 55 դյույմ և լույս է տեսնելու մինչև 2012-ի վերջը։Ըստ ավելի վաղ տարածված լուրերի, Apple հեռուստացույցն ունենալու է ներկառուցված ձայնային կառավարման Siri համակարգը, որը թույլ է տալու օգտագործողներին սեփական ձայնով կառավարել հեռուստացույցի ֆունկցիաները։ Այս մասին գրում է Apple Insider-ը։ Լուրերը նաև նշում են, որ Apple-ի հեռուստացույցներն աշխատելու են նոր A6 պրոցեսորներով։ Apple հեռուստացույցի ստեղծման մասին լուրերը սկսեցին տարածվել, երբ լույս տեսավ Apple-ի համահիմնադիր և նախկին գործադիր տնօրեն Սթիվ Ջոբսի մասին կենսագրական գիրքը, որտեղ նա նշել էր, որ իր մեծ երազանք է ստեղծել բոլորովին նոր սարք ընկերության պատմության մեջ, այն է՝ հեռուստացույց։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |