Nokia-ն և Mail.Ru-ն միասին վեբ-բրաուզեր են թողարկել 6 դեկտեմբերի 2011 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Բջջային հեռախոսների արտադրող Nokia ընկերությունը և ինտերնետ հոլդինգ Mail.Ru Group-ը թողարկել են բջջային վեբ-բրաուզեր Nokia Series 40 հարթակով աշխատող հեռախոսների համար։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։ Թողարկված բրաուզերի մեջ ներկառուցված են Mail.ru-ի ծառայությունները, որոնց թվում են էլփոստ ծառայությունը, «Мой мир» (Իմ Աշխարհը) սոցիալական ցանցը և նորությունների ագրեգատորը։ Բրաուզերը կարելի է ներբեռնել Mail.ru-ի բջջային տարբերակից՝ m.mail.ru-ից։ Բրաուզերն օգտագործում է տվյալների սեղմման տեխնոլոգիան, ինչը թույլ է տալիս օգտագործողներին խնայել ինտերնետ թրաֆիկի ծախսերը։ Տվյալների սեղմման տեխնոլոգիայով հայտնի բրաուզերներից է Opera Mini-ն։ Բրաուզերը հասանելի է լինելու Nokia-ի Series 40 հեռախոսներից 27 մոդելի համար, որոնց թվում են՝ Nokia 2700, X2-00, 5130, C3-00, 6700, 6303։ Nokia-ի Series 40 հեռախոսները ներկայացվել են 2002-ին։ Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |