Քաղաքապետարանն արել է հերթական քայլը հաշմանդամների գործունեությունն արժևորելու ուղղությամբ

Քաղաքապետարանն արել է հերթական քայլը հաշմանդամների գործունեությունն արժևորելու ուղղությամբ

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է «Փյունիկ» հաշմանդամների միության անդամների ցուցահանդեսը։ Քաղաքապետարանից հայտնում են, որ ճեմասրահում ներկայացված «Փյունիկ» հաշմանդամների միության անդամների գեղարվեստական աշխատանքների ցուցահանդեսը քաղաքապետարանի հերթական քայլն է սահմանափակ կարողություններով մարդկանց գործունեությունն արժևորելու ուղղությամբ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է ցուցահանդեսի բացմանը, շրջել է սրահում և ծանոթացել ցուցանմուշներին, զրուցել հեղինակների հետ:

Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին համագործակցության և այն պատրաստակամության ու աջակցության համար, որ ցուցաբերում է քաղաքապետարանը և անձամբ քաղաքապետը՝ միության կազմակերպած միջոցառումներին:

Հակոբ Աբրահամյանի խոսքով՝ գործունեության 22 տարիների ընթացքում միությունը փորձել է ստեղծել պայմաններ, որ հաշմանդամները ինքնադրսևորվելու հնարավորություն ունենան մշակույթի, սպորտի և աշխատանքի ոլորտներում և բազմաթիվ հաջողություններ են գրանցել: «Դրանց շարքում առանձնահատուկ է համագործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ, որն արդեն 4 տարի է ընթանում է: Մեծ հույս ունենք, որ կբարեկամանանք նաև Երևան քաղաքի նոր քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ և մեր համագործակցությունը արդյունավետորեն կշարունակվի»,- նշել է Հակոբ Աբրահամյանը:

ՄԱԿ-ի կողմից սահմանված Սահմակափակ կարղություններով մարդկանց միջազգային օրվա կապակցությամբ գեղանկարչական ցուցահանդեսի և համերգային ծրագրի մասնակիցներին Տարոն Մարգարյանը հանձնել է Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր և դրամական պարգևներ: Միջոցառմանը ելույթ են ունեցել նաև միության անդամ ստեղծագործող երիտասարդ երաժիշտները: Ցուցադրությունը բաց է մինչև դեկտեմբերի 9-ը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---