Դունյա Միյատովիչ. Ֆրանսիական հեղափոխության ժամանակ Ինտերնետ չի եղել![]() 6 դեկտեմբերի 2011 - 19:09 AMT PanARMENIAN.Net - ԶԼՄ ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը համաձայն չէ այն պնդման հետ, որ Ինտերնետը մեծ դեր է խաղում տարբեր երկրներում հեղափոխությունների կազմակերպման մեջ: Այդ մասին նա հայտնել է Լիտվայում ԵԱՀԿ ԱԳՆԽ 18-րդ լիագումար նիստի շրջանակում կայացած մամլո ասուլիսում, հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Վիլնյուսից: Նրա խոսքով` ԵԱՀԿ տարբեր երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ նա քննարկել է և մտադիր է հետագայում ևս քննարկել ԶԼՄ ազատության հարցերը: Միյատովիչը նշել է, որ ԶԼՄ ազատության հարցն այսօր կարևորագույն խնդիրներից մեկն է, դա այդ թվում վերաբերում է սոցիալական ցանցերին: «Դա այն մարդիկ են, որոնց պետությունը դիտարկում է որպես սպառնալիքի աղբյուր և փորձում խանգարել տեղեկատվության փոխանակմանը կիբերտարածությունում»,- ասել է նա: Իսկ ինչ վերաբերում է անմիջականորեն Ինտերնետի դերին տարբեր երկրներում հեղափոխությունների կազմակերպման մեջ, ապա Դունյա Միյատովիչը նշել է, որ այդ դերը չափազանցված է: «Հեղափոխությունը մարդիկ են կատարում, այլ ոչ թե տեխնիկան, չէ որ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ Ինտերնետ չի եղել»,- ամփոփել է ԵԱՀԿ ներկայացուցիչը:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |