ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ղեկավարն առայժմ չի կարող ասել, թե քանի դիտորդ կժամանի ՀՀ խորհրդարանական ընտրություններին 6 դեկտեմբերի 2011 - 19:32 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ղեկավար Յանեշ Լենարչիչը հույս է հայտնել, որ ՀՀ իշխանությունները ժամանակին կհրավիրեն ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը` մասնակցելու 2012թ. խորհրդարանական ընտրություններին Հայաստանում: Վիլնյուսում ընթացող ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի 18-րդ նիստի շրջանակում կայացած մամլո ասուլիսում, պատասխանելով Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից դիտորդների մասնակցության մասին հարցին, Լենարչիչն ասել է. «Շնորհակալություն հարցի համար. այն ինձ հնարավորություն է տալիս պատասխանելու` «չգիտեմ»: Նրա խոսքով` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ -ը չունի հստակ կլիշե` քանի հոգու և ուր ուղարկել: «Սկզբում մենք իրադրության նախնական գնահատման խումբ կուղարկենք, որը, հավանաբար, Հայաստան կայցելի հաջորդ տարվա սկզբին, ինչպես դա սովորաբար լինում է: Առաքելությունը կհետազոտի իրադրությունը տեղում, մասնավորապես` կհանդիպի ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների` քաղաքական կուսակցությունների, ԶԼՄ-ների, իշխանական շրջանակների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ և դրա հիման վրա խորհրդատվություններ կպատրաստի դիտորդական առաքելության ձևաչափի և տեսակի վերաբերյալ: Ես ուզում եմ առանձնապես ընդգծել, որ մենք հուսով ենք միևնույն ժամանակ հրավեր ստանալ հայկական կողմից և դիտորդական առաքելության իրականացման գործում համագործակցության և աջակցության հույս ունենք: Սակայն կոնկրետ ձևաչափի մասին մենք կկարողանանք խոսել միայն իրադրության նախնական գնահատման խմբի աշխատանքի ավարտից հետո»,- նշել է Յանեշ Լենարչիչը:
Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |