Ազգային պատկերասրահում բացվեց «Ես կամավոր եմ» լուսանկարչական ցուցահանդեսը

Ազգային պատկերասրահում բացվեց «Ես կամավոր եմ» լուսանկարչական ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Այսօր` դեկտեմբերի 6-ին Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում տեղի ունեցավ «Ես կամավոր եմ» լուսանկարչական ցուցահանդեսի բացումը:

Ցուցահանդեսի նպատակն է լուսաբանել Հայաստանում կամավորների գործունեությունը տարբեր ոլորտներում: Ցուցահանդեսում ներկայացված են Հայաստանում գործող մոտ երկու տասնյակ կազմակերպությունների և խմբերի կամավորական գործունեության մոտ 40 լուսանկարներ:

Պատկերասրահը տոնի կապակցությամբ կամավորներին հանձնեց հավաստագրեր: Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև դեկտեմբերի 15-ը:

Ազգային պատկերասրահում բացվեց «Ես կամավոր եմ» լուսանկարչական ցուցահանդեսը

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---