ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ Է ԻՐ ՄՈՏ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԽՈՒՄԲ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ10 դեկտեմբերի 2003 - 23:05 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հերթական անգամ հաստատում են իրենց մոտ միջազգային դիտարկման խումբ ընդունելու եւ տեղում իրական իրավիճակին ծանոթանալու համար անհրաժեշտ պահմաններ ստեղծելու պատրաստակամությունը: Այդ մասին ասվում է ԼՂՀ ԱԳՆ այսօր տարածած հայտարարությունում: Փաստաթղթում հիշեցվում է, որ սկսած 2001 թվականից ԼՂՀ իշխանությունները բազմիցս դիմել են մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպություններին, այդ թվում` ՄԱԿ, ԵԽԽՎ, ԵԱՀԿ եւ ԱՄՆ Պետդեպարտամենտի համապատասխան ստորաբաժանմանը` Լեռնային Ղարաբաղ անկախ մոնիտորինգային խումբ ուղարկելու խնդրանքով: Սակայն ադրբեջանական կողմն արել է ամեն ինչ, որպեսզի խոչընդոտի այդ այցին, ասվում է հայտարարությունում: ԼՂՀ ԱԳՆ գտնում է, որ «ադրբեջանական քաղաքական գործիչների` Լեռնային Ղարաբաղի տարածքի անվերահսկելիության մասին հայտարարությունները նպատակ են հետապնդում թույլ չտալ պաշտոնական Ստեփանակերտին միանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, ինչը ԵԱՀԿ 1994 թվականի Բուդապեշտի գագաթնաժողովի որոշումների խախտում է հանդիսանում»: ԼՂՀ իշխանությունները կրում են ողջ պատասխանատվությունը հանրապետությունում եւ նրա վերահսկման տակ գտնվող տարաքներում տիրող իրավիճակի համար»,- ընդգծվում է փաստաթղթում: Միեւնույն ժամանակ ԼՂՀ ԱԳՆ հիշեցնում է, որ թմրադեղերի վերահսկման առնչությամբ ԱՄՆ Պետդեպարտամենտի ամենամյա զեկույցի համաձայն, հենց Ադրբեջանն է հանդիսանում միջազգային թմրաթրաֆիկի հիմնական ուղիներից մեկը, իսկ մինչեւ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ԱՄՆ-ում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններն Ադրբեջանում պաշտոնապես գրանցվել եւ հաջողությամբ գործում էին «Ալ Ղաիդայի» հետ անմիջական կապ ունեցող տարբեր միջազգային ահաբեկչական կազմակերպություններ: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |