Tamagotchi էլեկտրոնային կենդանի-սարքը 15 տարեկան է![]() 6 դեկտեմբերի 2011 - 20:48 AMT PanARMENIAN.Net - Tamagotchi թվային կենդանի-սարքերը նշում են իրենց 15-ամյակը, և այս առիթով թողարկվել են սահմանափակ քանակությամբ Tamagotchi-ի առաջին մոդելներից։ Այս մասին հայտնում է CNET-ը։ Առաջին Tamagotchi-ները ձվաձև փոքր էկրանով սարքեր էին, որոնց մեջ ապրում էր էլեկտրոնային կենդանին։ Վերջինիս տերը պետք է նրան կերակրեր էլեկտրոնային կերակուրներով, խաղար նրա հետ, ուշադիր հետևեր, և այսպես կենդանին մեծանում էր` իսկական տնային կենդանու պես, պարզապես էլեկտրոնային։ Tamagotchi սարքերը վաճառվել են ամբողջ աշխարհում 78 միլիոն օրինակով։ 15-ամյակի առիթով լույս տեսած Tamagotchi-ների iD L մոդել ունի գունավոր էկրան, նոր հերոսներ (տնային կենդանիներ) և խաղեր։ Այս մոդելում կենդանիներն անգամ կարող են զույգվել այլ էլեկտրոնային կենդանիների հետ։ Tamagotchi-ները համարվում են արդեն ռետրո սարքեր, քանի որ այսօր արդեն փոքր երեխաները խաղեր են խաղում սմարթֆոններով։
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |